Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց
Սահմանադրական դատարանի առջև մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցներից Արմենուհի Հարությունյան ասաց, որ դիմել է դատարան, սակայն իր դիմումը չեն ընդունել։
«ԱՁ-ների հետ կապված ես չէի կարողանում վերագրանցել, գրել եմ, որ այդ օրենքն այդպիսի նուանս ունի, դրա զոհ եմ դարձել։ Դիմումս չընդունեցին, ասացին, որ անձերից դիմում չեն ընդունում։ Ես այդ ժամանակ անհատ ձեռնարկատեր էի»,- նշեց բողոքող կինը:
Նրա խոսքով, անարդար օղակ է. «Ամբողջ կազմով պետք է դուրս գան ու հեռանան, Վահեն պետք է լինի Սահմանադրականի նախագահը։ Նրանք չպետք է աշխատեն այստեղ»։
Բողքող քաղաքացիներից Հայկազ Սարդարյանը նշեց, որ բոլոր օրենքները, ամեն ինչ պետք է փոխել։
ՍԴ-ի մուտքի դիմաց ոստիկանները էին կանգնած։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին