Սա ծանր հարված էր Էրդողանին. Սաֆրաստյան
«Մի բան ակնհայտ է՝ տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության մակարդակի աճ, ինչը պայմանավորված է ինչպես ԱՄՆ-Իրան թեժ հակամարտությամբ, այնպես էլ մի շարք գործոններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՄՆ ներկա փուլում փորձում է ճնշել, մեկուսացնել Իրանին թե տարածաշրջանում, թե աշխարհում։
«Ինչպես փորձում ցույց է տալիս, այդ ճնշումներն արդյունք չեն բերում և այս դեպքում ևս Իրանը կշարունակի պահպանել ինքնուրույն արտաքին քաղաքականությունը։ Հիմանական պատճառը, որ ամերիկացիները այսքան մեծ ճնշում են գործադրում Իրանի վրա, մի կողմից Իրանի ինքնուրույն արտաքին քաղաքականությունն է, մյուս կողմից այն հանգամանքը, որ վերջին տարիներին Իրանը կտրուկ ուժեղացրել է իր դիրքերը Մերձավոր Արևելքում»,- նշեց արևելագետը՝ հավելելով, որ Իրանի այս ուժեղացումն աննախադեպ է, ինչն ամերիկացիների դուրը չի գալիս։
Սաֆրաստյանի կարծիքով՝ Իրանը չի գնա երևացող զիջումների, մյուս կողմից էլ ԱՄՆ-ն դեռևս չի հասել այն կարմիր գծին, որից հետո կսկսի ռազմական գործողություններ, սակայն դեռևս կսկսի ուժեղանալ ճնշումներն Իրանի վրա։
Անդրադառնալով ռուս-վրացական հարաբերութունների սրումին, նա ասաց, որ այստեղ վտանգ կա մեզ համար Լարսի հետ կապված. «Սա խնդիր է, որին պետք է աչալուրջ հետևենք և պատրաստ լինենք տարբեր զարգացումների»։
Ինչ վերաբերում է Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին, արևելագետը մի քանի փաստ ներկայացրեց. «Իսկապես սա կարևոր էր, չմոռանանք, որ Ստամբուլում արտադրվում է Թուրքիային ՀՆԱ-ի 30 տոկոսից ավելին, և ինչպես որ Էրդողանն էր ասում՝ ով պարտվի Ստամբուլի ընտրություններում, կպարտվի նաև համաթուրքական ընտրություններում։ Սա ծանր հարված էր թե կուսակցությանը, թե Էրդողանին, քանի որ ինքն այստեղ էր սկսել իր քաղաքական կարիերան 1994 թվականից և առաջին անգամ կորցրեցին Ստամբուլում իրենց հսկողությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան