Արարատի մարզպետը՝ իր և Մասիսի քաղաքապետի հարաբերությունների մասին
«Մեր հարաբերությունները զուտ աշխատանքային են՝ քաղաքապետ-մարզպետ, բոլոր համայքների ղեկավարների հետ ստացվում է աշխատելը, եթե պատրաստ են աշխատելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ պատասխանելով իր ու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հարաբերությունների մասին հարցին։
Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին լուրերին, Գ. Սարգսյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը։
Հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Գարիկ Սարգսյանն ասաց, որ դա իր որոշումն է եղել դեռևս 2016 թվականից։
«Կուսակցական շարքերը պետք է առաջ գան, հետ գնան, մարդիկ հնարավորություն ունենան առաջադրվելու ու, քանի որ տեղերը սահմանափակ են, մենք պետք է հնարավորություն տանք մեր մյուս կուսակցական ընկերներին նույնպես լինելու վարչության անդամ», - նշեց ՔՊ-ական մարզպետը։
Խոսելով մարզում ներդրումային ծրագրերի մասին, նա ասաց, որ լինում են ոչ միայն բիզինես շահեր և շահույթ հետապնդող նախագծեր, նաև բարեգործական, խոշոր մասշտաբի ծրագրեր կան։ Նա հայտնեց, որ արդեն սկսվել է գյուղատնտեսական շուկայի կառուցումը, ունեն մեկ խոշոր նախագիծ, որի մասին կխոսեն, երբ սկսեն։
Հարցին, թե կոկորդիլոսաբուծարանի հետ կապված ո՞վ է ներդում անելու, ինչքա՞ն գումար է, ե՞րբ պատրաստ կլինի, Գ. Սարգսյանն ասաց, որ ներդրումը կատարելու է «Արմոն» ՍՊԸ-ն։
«Կարծում եմ այդ թեման իրեն սպառել է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան
- Մասիսի քաղաքապետը շարունակում է մնալ մեղադրյալ
- Մասիսի քաղաքապետ. Չեմ անդամագրվի ՔՊ-ին
- Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան
- Մարզպետարանին չի հետաքրքրում կոկորդիլոսներից ստացված ոչ եկամուտը, ոչ ծախսը, ոչ ձախողումը
- Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
- Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք
- ԲՆ. Կոկորդիլոսաբուծարանը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին