Կարեն Տոնականյան․ Այստեղ պատասխանատվությունն ավելի մեծ է
Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում հաղթանակով մեկնարկելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում անդրադարձել է առաջին մենամարտին:
Հունիսի 25-ին Տոնականյանը 5։0 հաշով առավելության էր հասել իսպանացի Քրիստիան Վասկեսի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
«Ընկերներս ավելի շուտ էին մեկնարկել ու բարդ էր անընդհատ սպասել, ձանձրալի է, ցանկանում ես մենամարտել։ Առաջին մենամարտը շատ կարևոր է, քանի որ միշտ բարդ է լինում։Ես մեծ ռինգում եղել եմ և չէի ասի, թե Եվրոպական խաղերի հետ տարբերությունը մեծ է: Ուղղակի այստեղ ավելի մեծ է պատասխանատվությունը, եւ դա ինչ-որ առումով խանգարում է»,- նշել է Կարեն Տոնականյանը։
Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի բրիտանացի Ֆրենչ Քալումը։
Հարակից հրապարակումներ`
- Բարեղամ Հարությունյան. Ցանկացած դժվարություն հաղթահարելի է
- Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին
- Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը հաղթել է 1/8 եզրափակիչում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա