Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու արտաքին առևտրաշրջանառությունը նվազել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով։
Մայիս ամսվա ՏԱՑ-ն էլ ապրիլի նկատմամբ աճել է 8.4 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 7.3 տոկոսով։
Մայիսին ապրիլի համեմատ 5.1 տոկոսով նվազել է էլէկետրաէներգիայի արտադրության ծավալը, իսկ այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 7.4 տոկոսով։
Այս տարվա հունվար-մայիս ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2.6 տոկոսով նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը։
Մանրամասները՝ աղյուսակում։