Ինքնաբուխ քայլերթ՝ դեպի ԱԱԾ շենք
«Մենք համազգային միասնության գործընթաց ենք սկսում։ Այս պահից սկսած ես թակելու եմ, բախելու եմ քաղաքական ուժերի դռները, ես ստանալու եմ մի հսկայական համազգային միասնություն այս հարցի շուրջ սահմանադրական կարգի վերականգնման շուրջ և մոտ ապագայում սկսելու ենք այդ գործընթացը արդեն գործնական, կիրառական դաշտում»,- Մատենադարանի դիմաց հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Մալյանը։
Նա նաև ասաց, որ երեկվանից տեսնում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ թողած դատական պրոցեսները և կարևորելով սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող ապօրինությունների դեմն առնելու գործընթացը, գալիս են իրենց կոչով և միանում իրենց։
«Այդ պատճառով ՎԵՏՕ քաղաքական շարժման անունից ես այս պահին դադարեցնում եմ շտապ հանրահավաքը և իմ ձեռքի խոսափողը փոխանցում եմ Նարեկ Մանթաշյանին, ով Քոչարյանի աջակիցներից է, և որպես քաղաքացի միանում եմ այն գործընթացներին, որը կնշի նա»,- ասաց նա:
Մանթաշյանն էլ իր հերթին հայտարարեց. «Վերաքննիչ դատարանն այսօր քաղաքական պատվեր կատարելով՝ կալանք տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։
Ակցիայի մասնակիցները որոշեցին քայլերթով շարժվել դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք` «Ազատություն, արդարություն, հաղթանակ» վանկարկումներով։
Մանթաշյանը ոստիկաններին խնդրեց ապահովել իրենց երթի անվտանգությունը, քանի որ այն նախապես պլանավորած չի եղել, ինքնաբուխ է։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
- ՍԴ աշխատանքը չխանգարելու համար՝ ակցիայի մասնակիցները գնացին Մատենադարան
- Նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր. Մալյան
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին