Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը. Արցախի նախագահ
Այսօր Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ:
«Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, և ամեն ինչ կստացվի», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը: