Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը
Վրաստանի ոստիկանության ու Ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգ» անցակետում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի 1977 թ. ծնված Ա. Խ.-ին։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։ Նա կասկածվում է թմրամիջոցի ապօրինի տեղափոխման համար։ Եթե մեղքը ապացուցի, նրան սպառնում է 6-9 տարվա ազատազրկում։
Աղբյուրը մանրամասնում է, որ հունիսի 25-ին մաքսային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ավտոբուս, որը ուղևորվում էր Հայաստան։ Ավտոբուսի մեջ եղած հովերբորդում հայտնաբերել են մոտ 500 գրամ թմրանյութ, ենթադրվում է հերոին։ Իրականացվում է քննություն։
Դեպքի վայրում եղել են Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ։
Ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին, որ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը, ինչի պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները ժամեր շարունակ մնացել էին անցակետում։
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան եկող ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են Վերին Լարսի անցակետում
- Վերին Լարսի անցակետում կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուս
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին