Եվրոպայում շատ շոգ կլինի
Եվրոպայում անոմալ շոգ եղանակ է։ Այժմ գրեթե ամեն տարի է գրանցվում բարձր ջերմաստիճան, բայց այս տարի արդեն հունիսից Եվրամիության մի շարք երկրներում արձանագրվել են տաք օդային հոսանքներ։ Եվրանյուզի հաղորդմամբ, Բելգիայում, Ավստրիայում, Իսպանիայում և Հունգարիայում սպասվում է 30-40 աստիճան տաքություն։ Ռեկորդային շոգ օրեր են սպասվում Ֆրանսիայում։ Հինգշաբթի սպասվում է 42-45 աստիճան տաքություն։
Գերմանիայում չի բացառվում, որ շոգը կարող է գերազանցել 2015 թվականի ռեկորդը, երբ ջերմաստիճանն անցել էր 40 աստիճանից։ Իսպանիայում շոգ եղանակի գագաթնակետը սպասվում է շաբաթվա կեսին։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին