Բարեղամ Հարությունյան. Ցանկացած դժվարություն հաղթահարելի է
Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերում Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ հաղթահարեց բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչի արգելքը։
52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 4։1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Էմիլ Ալիևի նկատմամբ:
Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց հաղթանակը:
«Շատ ծանր մենամարտ ստացվեց, բայց հաջորդը կլինի ավելի լավը։ Դժվար էր Մինսկում մենամարտել երկրպագուների աջակցության ներքո հանդես եկող բելառուս մարզիկի հետ, բայց ցանկացած դժվարություն հաղթահարելու համար է»,- ասաց Բարեղամ Հարությունյանը:
Քառորդ եզրափակչում Բարեղամ Հարությունյանի մրցակիցը կլինի իսպանացի Գաբրիել Էսկոբարը։