Գուրգեն Հովհաննիսյան. Հաղթելու ցանկությունը մեծ էր
Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում թուրք Իլյաս Մուչահիտի նկատմամբ 3։2 հաշվով դժվարին հաղթանակից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին:
«Շատ դաժան մենամարտ էր՝ հատկապես, որ մրցակիցս թուրք էր: Մեծ էր և՛ լարվածությունը, և՛ հաղթելու ցանկությունը։ Եվս մեկ հաղթանակ եւ կունենամ առնվազն բրոնզե մեդալ։ Ամեն ինչ կանեմ հունիսի 26-ին կայանալիք հաջորդ մենամարտում հաղթելու համար»,- նշեց հայ բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին:
Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան