Մանվել Գրիգորյանի գործով դատավարությունը կշարունակվի դռնբաց կարգով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությանը Մ. Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդություն ներկայացրեց՝ նիստերն անցկացնել դռնփակ դատական կարգով: Նրա խոսքով, պաշտպանական կողմը մանրամասն ուսումնասիրելով քրեական գործի ողջ նյութերը՝ հանգել է հետևության, որ դրանում առկա են ռազմական գաղտնիք պարունակով տեղեկություններ, որոնք հիմք են հանդիասնում սույն դատաքաննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, որոնց հրապարակումը չի բխում պետական անվտանգության շահերից:
Պաշտպանն ասաց, որ գործում առարկա են ապացույցներ Ապրիլյան քառօրյա պատերազմի սկզբնական ժամաակահատվածում «Երկրապահ» կամավորների կողմից մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկ զինվորների քանակի վերաբերյալ, դատաքննության ընթացքում պաշտպանական կողմն ամբաստանյալի մեղավորությունը հերքող ապացույցներ ներկայացնելու շրջանակում պարբերաբար չի կարող չանդրադառնալ այդ օրերի ընթացքում օգտագործված մեքենաներին, դրանց ծախսած վառելիքի քանակին, պահսետավորված սննդամթերքին, որոնք ևս իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ:
«Փաստացի դրանց հրապարակումը ուղղակիորեն խոչընդոտ կհանդիսանա ու վտանգի տակ գտնի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Կ. Քամալյանը:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց միջնորդության դեմ, նշեց, որ քրեական գործն իր ծավալով ամբողջութամբ չի կարող վկայել այն մասին, որ քրեական գործով ապացույց հանդիսացող ապացույցները պարունակում են ռազական գաղտնիք, այս միջնորդությունը ժամանակավրեպ է:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ դատավարության տվյալ փուլում որևէ ապացույց չի հետազոտվում, միջնորդության մեջ տարբերակված չէ, թե որ ապացույցի մասին է խոսքը, որոնք պետական գաղտնիք են պարունակում, վարույթի տվյալ փուլում դատարանը գտնում է, որ դնփակ դատական քննություն անցկացնելու բավարար հիմքեր առկա չեն։ Նա ասաց, որ միջնորդությունը մերժվում է, նիստերը շարունավում են դռնբաց։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը դատարան բերվեց անվասայլակով
- Պետական գույքի կառավարման կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատարան
- Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ
- «Նաիրի» ԲԿ տեղափոխված Մանվել Գրիգորյանը բժշկական հետազոտություն է անցնում. Անատոլի Գնունի
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է կատարվում
- Դատապարտյալը Մանվել Գրիգորյանից 5 միլիոն դոլար է պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան