ԵԽԽՎ քարտուղարությունը Ռուբինյանի հայտարարությունը ընդունեց որպես ի գիտություն
Այսօր՝ ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ օրը, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նիստերի դահլիճում վարման կարգով խոսք խնդրեց ու հայտարարեց, որ նախօրեին բելգիացի պատգամավոր Պետրա Դե Սուտերի զեկույցին թյուրիմացաբար է դեմ քվեարկել։
Ռուբինյանը նշեց, որ ինքը կողմ է եղել բանաձևի ընդունմանը։ Սակայն ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիյեն ասաց, որ քվեարկությունն ուղղել այլևս հնարավոր չէ, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգը նման պրոցեդուրա չի նախատեսում։
Ռուբինյանի հայտարարությունը ԵԽԽՎ քարտուղարությունն ընդունեց որպես ի գիտություն։
Հիշեցնենք, որ բանաձևին, որը վերաբերում էր Ռուսաստանի պատվիրակների իրավունքների վերականգնմանը, ընդունվեց 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։
Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել։ Քվեարկության իրավունք ունեցող մյուս իշխանական պատգամավորը չէր մասնակցել քվեարկությանը։ Կողմ էին քվեարկել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ՝ 4 հիմնական և 4 փոխարինող, և քվեարկելու 4 մանդատ։