Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած ուժի ու կրակոցների հետևանքով տուժած 13 քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում։
Նրանցից մեկը ոստիկան է։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված։
«Նրանց վիճակը գնահատվում է կայուն, կա դրական դինամիկա։ Տուժածներից մեկին ապարատը կարող են շուտով հանել»,-հայտնել են լրագրողներին։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Թբիլիսիում սկսել են հունիսի 20-ից։ Հունիսի 21-ին ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կրակոցներ արակեց, կիրառեց արցունքաբեր գազ։ Դրա հետևանքով տուժել է 240 մարդ, այդ թվում 80 ոստիկան, ձերբակալվել էր 305 մարդ։
Այս պահին դատախազությունը քննում է, արդյո՞ք ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժ չի կիրառվել։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիի հիվանդանոցներում 52 տուժած է մնում
- Թբիլիսիում տուժածների թվում հայեր չկան
- Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 240 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան