Լևոն Քոչարյան. Ես կզարմանայի, եթե այլ որոշում լիներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեպի ՔԿՀ ուղեկցած որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, դատարանի որոշումը լսելուց հետո հայրն ինքնակամ է ներկայացել։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը նրա համար զարմանալի չէր, ասաց՝ զարմանալի կլիներ, եթե այլ որոշում կայացվեր։
«Այս դատավորն արդեն գիտեինք, բազմաթիվ օրինակներ բերվեց, թե ինչպես է ենթարկվել դատախազությանը։ Նաև իր արածն աննախադեպ էր, չթողեցին պաշտպանական կողմը խոսեր։ Շատ կարևոր է այս պարագայում դատավորի անձը, որը տղամարդկություն կունենա ու կշարժվի օրենքով»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, իրավական մասով կլինեն բողոքարկումներ, կլինեն նաև քաղաքական առումով քայլեր։
«Դրանց մասին կտեղեկացնենք»,-ասաց նա։
Նա պնդեց, գործը կարված է։ Նաև նշեց, որ ինքն էլ, հայրն էլ հույս ունեն, որ այս աբսուրդը մի օր կվերջանա։
Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո նա անցավ փողոցն ու մոտեցավ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի՝ ինքնաբուխ հավաքի մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն
- Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
- Ռոբերտ Քոչարյանի Պաշտպանական խմբի անդամները չեն մասնակցելու այսօրվա դատական նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին