Ուկրաինացի և վրացի պատգամավորները վիճարկեցին ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության մանդատների հաստատումը
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի երկրորդ օրը, երբ նախօրեի ընդունած ԵԽԽՎ-ի բանաձևի արդյունքում պետք է հաստատվեր Ռուսաստանի Դաշնության պատվիրակների մանդատները, որոնք արդեն դահլիճում էին, ուկրաինացի, վրաց, բրիտանացի ու մի քանի այլ պատգամավորներ, թվով մոտ 30, վիճարկեցին ՌԴ պատվիրակների մանդատների հաստատումը։
Պատգամավորները նիստի սկզբում ոտքի կանգնեցին, ինչպես սահմանված է կանոնակարգով ու պահանջում էին թույլ չտալ ՌԴ պատվիրակների իրավունքների վերականգնումը։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վոլոդիմիր Արիևը պահանջում էր ՌԴ պատվիրակների մանդատները հաստատել միայն եթե «ազատագրեն Ղրիմը», ազատ արձակեն քաղբանտարկյալներին։
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիյեն հայտարարեց, որ ՌԴ պատվիրակների մանդատները չի հաստատվում ու հարցը ուղարկվեց Կանոնակարգի հանձնաժողով, որը 24 ժամվա ընթացքում պետք է զեկույց պատրաստի։ Այն կներկայացվի ԵԽԽՎ-ին վաղը՝ օրվա երկրորդ կեսին։ Ուկրաինացիներն առաջարկեցին հետաձգել զեկույցի քննարկումը, որը, սակայն, չանցավ։
Լիլիան Մորի Պասկիյեն հայտարարեց, որ եթե պատվիրակությունների անդամների իրավունքները վիճարկվում են ԵԽԽՎ-ում, նրանք մասնակցում են ԵԽԽՎ աշխատանքներին, սակայն չեն քվեարկում իրենց վերաբերող հարցերում։
Ուկրաինան հայտարարում է, որ ՌԴ-ի վերադարձի դեպքում պատրաստ են կասեցնել իրենց անդամակցությունը ԵԽ-ին։ Մոսկվան էլ հայտարարում է, որ կվերադառնան իրենց պարտականություններին ու կվճարեն ԵԽ-ին իրենց անդամավճարը միայն իրավունքների ամբողջական վերականգնումից հետո։
Հիշեցնենք, որ նախօրեին ընդունված բանաձևի նպատակն էր Ռուսաստանին վերադարձնել ԵԽԽՎ, որի աշխատանքներին նրանք չեն մասնակցում 2014թ․-ից, երբ ԵԽԽՎ-ն Ղրիմի «անեքսիայի» պատճառով զրկեցին նրանց ձայնի, քվեարկության ու մի շարք իրավունքներից։ Ռուսաստանը վերջին 2 տարիներին նաև չէր վճարում իր անդամավճարը, որը կազմում է տարեկան մոտ 30մլն եվրո, ինչը ֆինանսական ճգնաժամ էր առաջացրել կազմակերպությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ․ինչպե՞ս քվեարկեց Հայաստանը
- Յագլանդ․ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելը չհանգեցրեց Ուկրաինային Ղրիմի վերադարձին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան