Նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր. Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր կրկին հավաք էր անցկացնում Սահմանադրական դատարանի դիմաց՝ սահմանադրական տապալված կարգը վերականգնելու գործընթացը շարունակելու նպատակով։
Շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրենց շարժումն այլևս մենակ չէ, նախաձեռնությանը միանում են քաղաքական ուժեր։
«Մոտակա օրերին մենք կնախաձեռնենք փորձագիտական քննարկում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր լծվելու են սահմանադրական տապալված կարգի վերականգնմանը, իրենց մոտեցումները, գործիքակազմը և ժամանակացույցը կներկայացնեն։ Այս գործընթացը գնալով ձեռք է բերում ավելի կազմակերպված ու կառուցվածքային բնույթ»,- նշեց նա։
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը էլ հայտարարեց. «Մենք հստակ տեսնում ենք, որ իրավաբանական համայնքը, երկուսին գումարած երկու հավասար չէ չորս մոտեցումները, գնալով ավելի վճռական է մերժում։ Այս ամենը իշխանության յուրացման նախապատրաստության դրսևորում է, մասնավորապես ՍԴ իշխանության յուրացման»։
Նշենք, որ ակցիային ներկա մասնակցները վանկարկում էին՝ «վարչապետին ամոթ», «վարչապետին ամոթ»։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ իր ելույթում դիմեց լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրագրության մեջ ամենակարևոր բանը օբյեկտիվ լուսաբանումն է՝ «անկախ նրանից մի հոգի է պառկած գետնին, թե հարյուրներն անցնող»։
Այնուհետև Նարեկ Մալյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեից իրեն ծանուցագրով իրեն կանչել են. «ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը դիմել է իրավապահներին, որ իբր ես սպանության սպառնալիքներ եմ հնչեցրել։ Բայց եթե «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը սպանության սպառնալիք է համարում այն, որ ես իրենց դաշինքը համարում եմ քաղաքական դիակ, ապա ես դա արել եմ, ու ես կգնամ ու կգնամ բոլոր քննչական գործողություններին։ Եթե իշխանության բորբոքված ուղեղում կանցնի այն միտքը, որ ինձ բանտարկեն, ապա սիրով կգնամ սուսուփուս կնստեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ
- Շտապ հավաք. Մենք այստեղ ենք՝ ապահովելու ՍԴ բնականոն աշխատանքը