Վրաստանն ուզում է ռուս զբոսաշրջիկների համար Երևանից և Բաքվից անվճար ավտոբուսներ գործարկել
Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավարը էկոնոմիկայի նախարարությանն ու տուրիստական սեկտորի ներկայացուցիչներին առաջարկել է Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից գործարկել անվճար ավտոբուսներ, որպեսզի ռուս զբոսաշրջիկներին հասցնեն Վրաստան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ վերջնական քննարկումներին կընդգրկեն նաև Վրաստանի ԱԳՆ-ին։
Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, Թբիլիսի շատ հյուրանոցների սեփականատերեր և հանգստավայրերի ներկայացուցիչներ հայտարարել են, որ ռուս զբոսաշրջիկներից ստացել են զանգեր, որոնք խնդրել են օգնել գտնել այլընտրանքային ճանապարհներ Վրաստան հասնելու համար։
Նա նշել է, որ երկրորդ քննարկվող թեման չարտերային չվերթներն են, որոշ երկրներ, այդ թվում նաև Ուկրաինան և Ղազախստանը, արդեն հայտնել են պատրաստակամություն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, ըստ որի հուլիսի 8-ից արգելվում է ռուսական ավիաընկերություններին ռուսների տեղափոխումը Ռուսաստանից Վրաստանի տարածք։ Ինչպես նշվում է հրամանագրում, դա արվել է Ռուսաստանի ազգային անվտանգության, ՌԴ քաղաքացիների անվտանգության համար։ ՌԴ կառավարությունը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների ու նրանց բեռների վերադարձը կազմակերպելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Red Wings-ն առաջարկել է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան կամ Մախաչկալա
- Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին կտեղափոխեն նաև Հայաստանի օդանավակայանով
- Այս պահին դեպի Վրաստան թռիչքներ է իրականացնում ռուսական վեց ավիաընկերություն
- Ռուսաստանն ասել է, թե ինչ պայմաններով կվերականգնի ավիափոխադրումը Վրաստանի հետ
- Վրացագետ. Երևանն իր առաջին քայլն արեց, պետք է սպասել Թբիլիսիի արձագանքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան