«Ժամանակ». Մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում։
Մեր տեղեկություններով՝ այս քրեական գործով անցնում է նաև Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդին, ով նույնպես մետրոպոլիտենում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Մեզ հասած տեղեկություններով՝ մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ՝ նշելով վերջիններիս կողմից մետրոպոլիտենում կատարված ահռելի թալանի մանրամասները։
Ի դեպ, նշենք, որ մետրոպոլիտենի կադրերի բաժնի պետն էլ Էրեբունի վարչական շրջանի նախկին «գողական» թաղապետ Դավիթ Գրիգորյանի քույրն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա