Այս մրցումներին ամեն ինչ արդար էր. սամբիստ Արսեն Ղազարյան
«Եվրոպական խաղերում մեկ ոսկի, մեկ արծաթ մեկ բրոնզ նվաճելը բավականին լուրջ հաջողություն է ֆեդերացիայի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։
Նա նշեց, որ խաղերին ներկա վեց մարզիկներից երեք արժանացել են մեդալների. «Կիսաեզրափակիչում պարտված մեր երեք մարզիկները ևս արձանագրել են բարձր հաղթանակներ՝ մինչև այդ կետը հասնելը։ Հաջորդ առաջնություններին մենք ավելի պատրաստ կլինենք և կարձանագրենք ավելի բարձր արդյունքներ։ Այս մրցումներում Տիգրան Կիրակոսյանը դարձավ չեմպիոն, նա ապացուցեց, որ ինքն ուժեղագուն մարզիկ է և եզրափակչում հստակ հաղթանակ արձանագրեց»։
Հայրապետյանը հիշեցրեց, որ արծաթե մեդալ նվաճած Դավիթ Գրիգորյանն հաղթել էր աշխարհի չեմպիոն վրացի մարզիկին, իսկ բրոնզե մեդալը Հայաստան է բերել Արսեն Ղազարյանը։
«Մենք երեք տարի ժամանակ ունենք, որ համապատասխանենք բոլոր օլիմպիական չափանիշներին։ Հույս ունենք, որ սամբոն էլ կընդգրկվի օլիմպիական ժամանակցույցի մեջ»,- հավելեց նա։
Հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանն էլ նշեց, որ տղաներն իրենց կամքով ապացուցեցին, որ իրենք լավագույններից են։
«Այս մրցումներին ամեն ինչ արդար էր, առանց կողմանպահության։ Առաջին գոտեմարտում ելույթս այդքան էլ լավ չէր, հետո սփոփիչ գոտեմարտում ադրբեջանցի էր մրցակիցս, իսկ մյուսում հույն, որին նախկինում պարտվել էի։ Իմ մեջ նպատակ էի դրել նրան հաղթելու ու ստացվեց։ Կարող եմ ասել, որ մի քայլ առաջ եմ գնացել իմ սպորտային կարիերայում»,- ասաց հանդիպմանը ներկա բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն
- Մինսկ-2019․ Սամբիստներ Մաքսիմ Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը հաղթանակով են մեկնարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա