Բուֆոնը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»
41-ամյա դարպասապահ Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինը հաստատել է «Յուվենտուս» վերադառնալու հետ կապված բանակցությունների առկայությունը։ Նա նաև ընդգծել է, որ Բուֆոնի թուրինյան ակումբ տեղափոխությունը դեռ ուղղակի տարբերակ է։
«Դեռևս դա ուղղակի գաղափար է»,- sport24.ru-ի հաղորդմամբ ասել է նա։
Բուֆոնի վերադարձի հնարավորությունը պայմանավորված է նրանով, որ «Յուվենտուսի» երկրորդ դարպասապահը ցանկանում է հեռանալ և ունի մի քանի առաջարկություն։ Բուֆոնը 2018/19 մրցաշրջանն անցկացրել է ՊՍԺ-ում, իսկ հունիսի 30-ից դառնալու է ազատ գործակալ։ Հավանականություն կա, որ իտալացին պայմանագիր կկնքի մեկ մրցաշրջանի համար, իսկ 2020 թվականին կընդգրկվի Մաուրիցիո Սարիի մարզչական շտաբ։
Բուֆոնի նկատմամբ հետաքրքրություն ունեն նաև այլ ակումբներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա