ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկումից հետո ընդունեց բանաձև, որով հաստատեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ։ Բանաձևն ընդունվեց 116 կողմ, 62 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։
Ընդունված բանաձևով ԵԽԽՎ-ն Մոսկվային կոչ է անում իրականացնել բոլոր առաջարկությունները, որոնք ներառված են 2014 և 2015թթ․-ների բանաձևերում։
Ինչպես արդեն հայտնել էինք, բանաձևում նշվում է, որ ռուսական պատվիրակությունը պետք է առանց որևէ հետաձգման վերադառնա Վեհաժողովի մոնիտորինգային կոմիտեի և մյուս բոլոր հանձնաժողովների հետ համագործակցության ու ստանձնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ կառուցողական երկխոսություն:
ԵԽԽՎ-ն կոչ է անում նաև ազատ արձակել Ուկրաինայի 24 նավաստիներին, որոնք ձերբակալվել նախորդ տարվա նոյեմբերին, ինչպես նաև անմիջապես կատարել Եվրոպայի խորհրդի բյուջեով նախատեսված բոլոր վճարումները:
Քննարկման արդյունքում փաստաթղթում 1 փոփոխություն, որով ԵԽԽՎ-ն կոչ է անում Մոսկվային՝ համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի հաստատության հետ։
ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ նրա երկխոսության հստակ առաջարկը փոխադարձ կլինի եւ կհանգեցնի կոնկրետ արդյունքների։ Բացի դրանից, փաստաթուղթը հրավիրում է Մոնիտորինգի հանձնաժողովին, հնարավորինս շուտ, ներկայացնելով Ռուսաստանի պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն, սակայն ոչ ուշ, քան 2020թ․-ի ապրիլը։