Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, Լոռու մարզպետ Ա.Ս. Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ա.Ի.Սանդիկովը, ՀՀ-ում Ռուսաստանի առևտրի ներկայացուցիչ Ա.Վ.Բաբկոն, ինչպես նաև Հայաստանում ռուսական գործարարների «Հերմես» ակումբի անդամները հանդիպել են Հայաստանի ռուս-մոլոկանների հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպումը տեղի է ունեցել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում` ռուսական մոլոկանների բնակության վայրում:
Հայաստանում ռուս-մոլոկանները ապրում են մոտ մեկ ու կես դար, սակայն նրանք չեն կորցրել իրենց օրենքներն ու ավանդույթները:
Ֆիոլետովո գյուղի ավագը՝ Ա.Ի.Նովիկովը, հյուրերին ներակայացրել է մոլոկանների համայնքի կյանքը, պատմությունն ու սովորույթները: Հանդիպումը տեղի է ունեցել նաև գյուղական դպրոցում աշակերտների հետ, որտեղ Իվան Տելեգինը լավագույն շրջանավարտներին առաջարկել է պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է աջակցել Ռուսաստանի մոլոկանների համայնքին և նպաստել իր ենթակառուցվածքի, կրթության, մշակույթի զարգացմանը ու կենսամակարդակի բարձրացմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ մեկնարկում է ակցիա #անկանխիկմարաթոն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը 24/7 ֆորմատի 23 ինքնասպասարկման գոտի է բացել
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա վարկային քարտի քարտապանների համար