Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
Մոսկվայի Բասմանի դատարանը մեկ ամսով՝ մինչև հուլիսի 28-ը, երկարաձգել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի՝ Քրիստինա, Անգելինա, Մարիա, խափանման միջոցը, մինչ ընթանում է Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով հետաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Life.ru կայքից։
«Բավարարել քննչական մարմինների միջնորդությունը՝ որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ»,-նշված է դատարանի որոշման մեջ։
Մինչև դատարանի որոշում, դատարանի մոտ հավաքվել էին քաղաքացիներ՝ պահանջելով բանտարկել աղջիկներին։ Մինչդեռ օրեր առաջ Մոսկվայում ՌԴ քննչական կոմիտեի կենտրոնական վարչության մոտ հավաքվել էին ակտիվիստներ, որոնք դեմ էին քույրերին առաջդրված մեղադրանքին, պահանջում էին արդարություն։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թ. հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը։ Մինչև դատարանի վճիռը նրանք պետք է ապրեն առանձին, նրանց արգելված է շփվել միմյանց հետ, արգելված է օգտվել հեռախոսից։
2019 թ. հունվարի 14-ին նրանց առաջադրվել է վերջնական մեղադրանք՝ նախնական համաձայնությամբ սպանություն հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Խաչատուրյան քույրերի փաստաբանները բողոք են ներկայացրել ՔԿ նախագահին
- Վերջնական խմբագրմամբ մեղադրանք է ներկայացվել Խաչատուրյան քույրերին
- Փաստաբանը պատմել է, թե ինչն է անհանգստացնում Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից ավագը բնակության վայրի վերագրանցման փաստաթղթեր է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին