Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ, 7 երկիր հայտարարություն արեց ու լքեց դահլիճը
Այսօր ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությանը լիազորությունների ամբողջական վերադարձի վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո ԵԽԽՎ-ում Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները ի նշան բողոքի՝ հայտարարություն արեցին, որ վերադառնում են իրենց երկրներ՝ քննարկելու «Ռուսաստանին Ստրասբուրգի ծախվածության» հետագա քայլերը։
«Մենք վերադառնում են տուն՝ մեր խորհրդարանների ու կառավարության հետ խորհրդակցելու Վեհաժողովում հաջորդ նստաշրջանին համատեղ գործողությունների վերաբերյալ»,-նշեցին խորհրդարանականները։
Պատգամավորները նշում են, որ իրենք պետք է իրենց քաղաքացիներին պատասխան տան, թե ինչպես է ԵԽ-ն պաշտպանում իրենց իրավունքները, երբ այն առավել հետաքրքրված է ագրեսորի, քան ագրեսիայի զոհերի պաշտպանությամբ։
Պատգամավորները հաջողություն են մաղթել նոր ընտրվելիք գլխավոր քարտուղարին ու հույս հայտնել, որ նա կկարողանա լուծել անվստահության այս աննախադեպ ճգնաժամը, որ ստեղծվեց այս շաբաթ։
Հիշեցնենք, որ ՌԴ պատվիրակությունը զրկվել էր ԵԽԽՎ-ում մի շարք իրավունքներից 2014թ․-ին՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միացումից հետո։
Delegations of #Latvia, #Lithuania #Estonia, #Georgia, #Ukraine #Poland and #Slovakia to #PACE to return home to discuss future steps in defiance of the #Strasbourg sellout to #Russia pic.twitter.com/8WFMuz74N0
— Giorgi Kandelaki (@kandelakigiorgi) June 26, 2019