Սիրիայում հայ սակրավորները 1650 քմ տարածք են ականազերծել
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի
բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։
Հարակից հրապարակումներ`
- Հայ սակրավորները Սիրիայում ավելի քան 25 հազար քմ տարածք են ականազերծել
- Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք են ականազերծել
- Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա
- Սիրիացի սակրավորները սկսել են Հալեպի ականազերծումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին