Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է France info-ն՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։
Դատախազությունը բացառում է հրդեհի քրեական տարբերակը։
«Որևէ տվյալ չկա, որ թույլ կտա խոսել քրեական վարկածի մասին»,- ասել են դատախազությունից։
Միաժամանակ նշվում է, որ «էլեկտրականության համակարգի խնդիրները» կամ «վատ հանգցրած ծխախոտը» կարող էին դառնալ հրդեհի պատճառ։ Դատախազությունից հայտնել են, որ Նոտր Դամում բռնկված հրդեհի հստակ պատճառը նախաքննության ընթացքում չի պարզվել։ Այժմ պետք է անցկացվեն փորձագիտական աշխատանքի հիման վրա ավելի խորը ուսումնասիրություններ:
Տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի որոշ հատվածներ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամի վերականգնման համար խոստացած գումարները չեն տրամադրվում
- Նոտր Դամում հրդեհից հետո առաջին անգամ պատարագ կմատուցվի
- Ֆրանսիայի սենատը պահանջել է վերականգնել Նոտր-Դամը նախնական տեսքով
- Նոտր Դամի տանիքին հնարավոր է հայտնվի լողավազան
- Զբոսաշրջիկներին թույլատրել են մոտենալ Փարիզի Աստվածամոր տաճարին
- Փարիզի Աստվածամոր տաճարի քահանան հրդեհի բռնկման նոր վարկած է նշել
- Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակի վերականգնման համար կհայտարարվի միջաջազգային մրցույթ
- Փարիզի Աստվածամոր տաճարը փակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան