Մարդու տրամադրությունն առավոտից փչանում է Երևանի որոշ կանգառների տեսքից
«Երևանում կան շատ կանգառներ, որոնք խայտառակ վիճակում են գտնվում, մարդու տրամադրությունը հենց առավոտից փչանում է, երբ այդ կանգառները տեսնում է»,- Երևանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը։
Նա նշեց, որ ոչ մեծ ծասերով կարելի է բարեկարգել այդ կանգառները։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ կանգառների վերջնական լուծումը պայմանավորված է տրանսպորտային ցանցի վեջնական լուծմամբ, բոլոր կանգառները, որոնք կան, նաև ավելանալու են, պետք է նորմալ վիճակի բերվեն, համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Նա նշեց, որ դրանց լուծումն ավելի շուտ կլինի, քան տրանսպորտային ցանցի, քանի որ դրանք պետք է կահավորված լինեն, ճիշտ վայրում, որ նոր ցանցը շահագործվի։
«Այս ուղղությամբ ունենք գույքագրում, մեկ առ մեկ, թե որ կանգառն ինչ ձևով ձևափոխենք»,- ասաց Մարությանը։
Նա նշեց, որ կարելի է մի քանի դեպքում բացառություն անել, բայց համակարգային լուծումը լինելու է։
Հարակից հրապարակումներ`
- «Նորմալ Երևան», «նորմալ կանգառ»
- Խորհուրդ նորընտիր քաղաքապետին՝ քանի չի արել իր խոստացած առաջին քայլը
- +41 աստիճան շոգն ու առանց ծածկ մնացած կանգառը
- Երևանում ուսումնասիրում են կանգառների առկա վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին