Հասարակություն 18:56 26/06/2019 Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին

Կանխավճարային սակագնային «Z» պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է: «Z» պլանի շրջանակներում նաև տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորություն: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ «Z» սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և թվայնացված միջավայրում: Հետևաբար այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: «Z»-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Այսպես՝ «Z» սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաև ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram» հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով «Z»-ը, ինչպես նաև «X» և «Y» սակագնային պլաններն աննախադեպ հնարավարություններ են ընձեռում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Z» սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից:

Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետևյալն են.

Ծառայություն

Փաթեթ

Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram

∞ *

ԻՆՏԵՐՆԵՏ

ԳԲ

ԶԱՆԳԵՐ

ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան

200 րոպե **

SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

200 SMS

 

 

* Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը:
** 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}