Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը հաղթել է երկրորդ խաղում
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը՝ հունիսի 25-ին, պայքարի դուրս եկած մարզիկների թվում էր բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը, ով ընդգրկված է A խմբում: Խմբի երկրորդ խաղում Պողոսյանը մրցել է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ և 2։0 (21:15, 23:15) հաշվով հաղթել է։
Առաջին խաղում Լիլիթ Պողոսյանը պարտվել էր Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այսօր կայանալիք երրորդ խաղում հայ մարզուհին մրցելու է Դանիայի ներկայացուցիչ Լինե Կյաերսֆելդի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ
- Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին
- Մինսկ-2019. Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն
- Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը հաղթել է 1/8 եզրափակիչում
- Մինսկ-2019․ Ասյա Լալազարյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար
- Մինսկ-2019․ Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը մեկնարկում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին