«Ճիշտ չէ, որ ԱԺ-ն մեկնաբանի». Պատգամավորը՝ ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման մասին
«Գործընթացը տեղի է ունենում Սահմանադրության և օրինականության սահմաններում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը՝ անդրադռանալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։
Նույն խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ գործընկերոջը լրացնելով նշեց, որ իշխանության տարանջատման սկզբունքից ելնելով՝ ճիշտ չէ, որ ԱԺ-ն մեկնաբանի և առանձին գնահատական տա որևէ իրավական գործընթացի՝ անկախ նրանից դա սովորական քաղաքացի կլինի, թե երկրորդ նախագահը։
«Ինչպես, օրինակ, մասնագիտությամբ բժիշկը, ծանոթ չլինելով հիվանդին, նրա պատմությանը և այլնին, չի կարող եզրակացություն հայտնել, այնպես էլ իրավաբանը՝ գործի հանգամանքներին ծանոթ չլինելով, ինչքան էլ դրա մասին լուսաբանվի հատվածական, չպետք է թույլ տա իրեն ամբողջական հետևություններ անել»,-ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին՝ Աննա Կարապետյանն ասաց, որ նա պետք է լինի դատավոր։
«Այո, Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են՝ անդամներ, դատավորներ, այս եզրույթները դեռևս պետք է բացահայտվեն բոլորիս համար»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Քոչարյանի կալանավորման գործընթացը դիտարկում ենք իրավական հարթության մեջ. Էնֆիաջյան
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
- Գոռ Հովհաննիսյան. Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան
- Դա նման էր ամպրոպի՝ պարզ երկնքում. Ռուբեն Մելիքյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին