Քոչարյանի կալանավորման գործընթացը դիտարկում ենք իրավական հարթության մեջ. Էնֆիաջյան
«Սահմանադրական դարատանի մասով որևիցե պաշտոնական հրապարակման ծանոթ չեմ և այն գործընթացները որոնք որ տեղի են ունենում դատական իշխանությունում, պետք է տեսնել իրավական հարթությունում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը վերաբերող հարցերին։
«Պետք է կարողանանք այդ կամքը գտնել, նախադրյալներ ստեղծել, որպեսզի իշխանության բոլոր ճյուղերը մեկը մյուսին փոխզսպելով իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված ու արդարացի իրականացվի»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ դրանք իրավական գործընթացներ են, և օրենքով սահմանված կարգով երբ կլինի այս հարցի հետ կապված հանգուցալուծում, իրավական լուծում, այդ լուծման հետ կապված արդեն խմբակցությունն իր գնահատականը կտա։
Հարցին՝ քաղաքական հետապնդման տարրեր չե՞ն տեսնում, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ կոնկրետ այս գործընթացը դիտարկում են իրավական հարթության մեջ։
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի աղմուկ հանած հայտարարությանն ու դրան հաջորդող իրադարձություններին, պատգամավորն ասաց. «Վերջին ժամանակահատվածում սահմանադրացավ է առաջացել, մեր ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգի բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Վահե Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դառնում է բուռն քննարկման առարկա։ Մենք ունենք կոնկրետ օրենսդրական կարգավորումներ այս հարցի հետ կապված և այդ կարգավորումերից դուրս որևէ հարց այս պահին չենք դիտարկում»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Ես կզարմանայի, եթե այլ որոշում լիներ
- Ռոբերտ Քոչարյան. Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն
- Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
- Գոռ Հովհաննիսյան. Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան
- Դա նման էր ամպրոպի՝ պարզ երկնքում. Ռուբեն Մելիքյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան