«Ժողովուրդ». Վեթթինգի աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք հանձնաժողովը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաև նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձևավորել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից: Եվ հանձնաժողովը կունենա նաև նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Տեղեկացանք, որ համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա