Թբիլիսիում բախումների ժամանակ տուժած Դավիթ Գրիգորյանը վիրահատվել է
Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ, Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված
- Մինաս Մինասյանը Թբիլիսիում ցույցի մասնակից չի եղել
- Թբիլիսիի հիվանդանոցներում 52 տուժած է մնում
- Թբիլիսիում տուժածների թվում հայեր չկան