Սկորսեզեի «Իռլանդացին» չի հայտնվի կինոփառատոններում
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նոր՝ «Իռլանդացին» ֆիլմն, ամենայն հավանականությամբ, չի հայտնվի աշնանային կինոփառատոններում, որոնք կանցկացվեն Վենետիկում, Թելլուրայդում, Տորոնտոյում և Նյու Յորքում: kulturomania.ru-ի հաղորդմամբ, պատճառը ֆիլմի համակարգչային մշակման պրոցեսի ձգձգումն է:
Սկորսեզեի ֆիլմում Ալ Պաչինոյի և Ռոբերտ Դե Նիրոյի մարմնավորած կերպարները նաև երիտասարդ տարիքում են երևում: Դերասանների «երիտասարդացմամբ» զբաղվում է հատուկ էֆեկտներով զբաղվող ILM ընկերությունը: Ֆիլմի արտադրության հենց այդ փուլն էլ ձգձգվում է:
«Իռլանդացին» կցուցադրվի Netflix-ով: Հստակ օրը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիլմը կարող է դառնալ «Օսկարի» գլխավոր հավակնորդներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը