Քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը
Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը: Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։
«Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավել մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը:
Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ՝ Երևանում մանակապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է»,- գրել է նա: