Փաշինյանը տիկնոջ հետ կմեկնի Վիետնամ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կմեկնի Վիետնամի Սոցիալական Հանրապետություն։
Կառավարական պատվիրության կազմում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք։
Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն՝ նույն կամզով պատվիրակությունը կմեկնի նաև Սիգապուր։ Այցի ժամկետները հստակեցման կարիք ունեն, քանի որ հունիսի 26-ի՝ այսօրվա որոշման մեջ որպես այցի ժամկետ նշված է մայիսի 7-9-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան