Մավրիկյան. Ցավալի է, «Նորք Մարաշ» ԲԿ-ն ներկայացվում է որպես վնասով աշխատող հաստատություն
«Դահլիճում նստածներից ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ֆինանսական մուտքեր կարող են լինել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում, թե ինչ արժեքի է հասնում այդտեղ բժշկական սպասարկումը և շատ ցավալի է, որ այդ կենտրնը այդ հաշվետվությունում ներկայացվում է որպես վնասով աշխատող հաստատություն»,- Երևանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:
Նշենք, որ նիստում ներկայացվում էր «Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2018 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին» հարցը։
Մ. Մանրիկյանը հարցրեց, թե արդյոք այդտեղ աուդիտորական աշխատանքներ կատարվել են, եթե ոչ։
«Ես պահանջում եմ, որ քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող բոլոր հաստատություններում անցկացվեն աուդիտորական խորքային ստուգում: Իքնս լինելով բժիշկ՝ շատ լավ տիրապետում եմ իրավիճակին»,-նշեց նա։
Հիմնական զեկուցող, Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ աուդիտի անցկացումը բավական թանկ հաճույք է, առայժմ բավարարվում են ներքին աուդիտի ստորաբաժանման վերահսկողության, խիստ բացառիկ, խնդրահարույց ընկերություներում անկախ աուդիտորական ստուգման պահանջով, «Նորք Մարաշ» ԲԿ-ն դրանցից մեկն է եղել, որում անցկացվել է անկախ աուդիտ և որի արդյունքներով հաստատվել են այս վնասները: Նա հայտնեց, որ վնասը կազմում է 321 միլիոն դրամ, որը շարունակական վնաս է վերջին տարիների ընթացքում, այս ընկերությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում, իսկ 2018-ը շարունակական վնասաբերության տարի է եղել ընկերության համար:
Հ.Սարգսյանի խոսքով, ընկերության կուտակած վնաստ շատ ավելի քան, քան 321 միլիոն դրամը, սա միայն 2018-ի վնասն է: Փոխքաղաքապետն ասաց, որ 2019-ին վնասի չափը կնվազի, բայց շահույթ խոստանալ չեն կարող, շուրջ մեկ միլիարդի վնաս ունի կուտակցած իր դեբիտորական պարտքերի շնորհիվ, որոնք կապված են նախկինում ձեռք բերված խոշոր վարկերի, դրանց մարման գործընթացի, և այլ վնասաբեր ծառայությունների հետ, որոնք այս տարի գոնե կդռանան շահութաբեր։
Մ. Մանրիկյանը չհամաձայնեց Հայկ Սարգսյանի հետ։
«Ես էլի կպնդեմ, որ խորքային ուսումնասիրություններ անենք թվերի հետ կապված, տեսնենք որտեղ են եղել նախկինում կոռուպցիոն ռիսկեր կապված ձեռքբերումների հետ։ Այդ հիվանդանոցը բավականին լուրջ պոտենցիալով հիմնարկ է, լուրջ եկամուտներ կարող է ապահովել քաղաքային բյուջե»,- ասաց ավագանու անդամը։
Հարակից հրապարակումներ`
- Աննախադեպ վիրահատություն. Նորք Մարաշ-ի սրտաբանները 72 ամյա կնոջ սրտից հեռացրել են հսկայական նորագոյացություն
- «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը՝ Արսինե Խանջյանին. Կոչով դիմեք զինյալներին
- «Նորք Մարաշ» ԲԿ. 20 տարի ու 20 հազարից ավել փրկված կյանքեր
- Այցելություն Նորք Մարաշ բժշկական կենտրոն