Իտալացի հայագետ Մարկո Բայսին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհել իտալացի հայագետ Մարկո Բայսին հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեություն ծավալելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Մարկո Բայսն աշխատում է Հռոմի արևելագիտության պապական ինստիտուտում, ղեկավարում է հայոց լեզվի բաժինը: Նա աշխատում է նաև Բոլոնիայի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում: Մարկո Բայսի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել հայագիտությանը: Նա շուրջ 60 հայագիտական աշխատության հեղինակ է: Հրատարակել է «Կովկասյան Ալբանիա էթնոսը, պատմությունը, տարածքը՝ ըստ հունական, լատինական և հայկական աղբյուրների» մենագրությունը, 1969թ-ին հայերենից իտալերեն է թարգմանել և հրատարակել Փավստոս Բուզանդի Պատմությունը, հրատարակել է Հայաստանի մասին իտալական դիվանագիտական փաստաթղթերի ժողովածուն /1891-1916թթ./: Իտալիայում կազմակերպել է բազմաթիվ հայագիտական գիտաժողովներ: