Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով: Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով պատրաստի լուծում` հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ:
Ամերիաբանկից հայտնում են, որ էլեկտրոնային առևտրի այս պատրաստի լուծումը հնարավորություն է տալիս գործարկել օնլայն խանութ՝ առանց տեխնիկական/ծրագրավորման գիտելիքների, ընդունել առցանց վճարումներ տեղական և միջազգային Arca, Visa և MasterCard քարտերով՝ Բանկի vPOS վճարային գործիքի միջոցով: Էլեկտրոնային առևտրի համար նախատեսված այս հարթակն առաջարկում է նաև կայքի համար նախապես մտածված և հատուկ մշակված դիզայներական լուծումներ, այդ թվում նաև՝ հարմարեցված (responsive) դիզայն` նախատեսված ամենատարբեր էկրանների համար:
Օնլայն խանութ բացելու համար հաճախորդները կարող են դիմել օնլայն` Բանկի կայքի միջոցով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:
Նաղաշյան Սոլուշնս ընկերության հետ համագործակցության շրջանակներում Ամերիաբանկը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ այս ծառայությունից օգտվող և vPOS վճարային գործիքն օգտագործող իր հաճախորդներին կտրամադրի.
Visa Business կամ Mastercard Business վճարային քարտ`առանց տարեկան սպասարկման վճարի
Ամերիա Օնլայն բանկինգ համակարգ` մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում, առանց տարեկան սպասարկման վճարի:
Բացի այդ, Բանկի vPOS վճարային գործիքն օգտագործող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ.
օնլայն խանութի գործարկումից առնվազն 6 ամիս անց կատարված գործարքների շրջանառության հիման վրա
այլ բանկում քարտային կամ անկանխիկ գործարքների շրջանառության առկայության դեպքում հաճախորդի կողմից Բանկին հիմնավոր փաստաթղթերի ներկայացման (տեղեկանք, քաղվածք, այլ փաստաթուղթ) պարագայում:
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ
- Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է
- Տիգրան Ջրբաշյան. Ամերիաբանկը պատրաստ է ֆինանսական գործիք հանդիսանալ ծրագրերի իրականացման համար
- Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
- Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում
- Ամերիաբանկը բիզնեսի ներկայացուցիչներին ու անհատներին հնարավորություն տվեց ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին
- Ավստրիական զարգացման բանկի և Ամերիաբանկի միջև համագործակցությունը երկարաժամկետ ֆինանսավորման նոր հնարավորություններ է ստեղծում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին