Դամասկոսում պայթեցրել են սիրիացի քաղաքագետի մեքենան
Սիրիացի քաղաքագետ Թալիբ Իբրագիմը հայտարարել է, որ այսօր Դամասկոսում պայթեցված մեքենան պատկանում է իրեն, ղեկին եղել է կինը, որը վիրավորվել է։ Մեքենան, որի ստորին հատվածին պայթուցիկ է ամրացված եղել, պայթել է Մեզե մայրուղու վրա այսօր առավոտյան։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ikhbariya հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում նա ասել է, որ կինը տուժել է, լսողության հետ կապված խնդիրներ ունի։
«Նա տուժել է բեկորներից, այժմ բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում»,- ասել է քաղաքագետը։
Իբրագիմի խոսքով, որդին, որը պայթյունի պահին եղել է մեքենայում, թեթև վնասվածքներ է ստացել։ Չնայած ահաբեկչությանը, տղան գնացել է դպրոց քննության։ Նա նշել է, որ անվտանգության մարմինները հետաքննում են դեպքը։
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռ չի ստանձնել այդ պայթյունի պատասխանատվությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին