Մետաղի ջարդոնի արտահանումն առաջարկվում է պետական տուրքով հարկել
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանում դեռ 2012 թ-ից պետտուրքի մասին կատարվել են փոփոխություններ, որով մետաղի ջարդոնի արտահանման նկատմամբ սահմանել էր 80 հազար դրամ պետտուրք, որպեսզի տեղական արտադրողերի համար հումքը անխափան ապահովեն:
«Բայց օրենքում տեղ էր գտել այսպիսի հնարավորություն, որ եթե մետաղի ջարդոնը արտահանողները կարողանում էին տեղում հայկական ծագման սերտիֆիկատ ձեռք բերել և դա ներկայացնել որպես հայկական արտադրանք, նրանք կարող էին այդ ջարդոնն առանց սահմանափակման, առանց պետական տուրքի ՀՀ-ից առանց պետտուրքի հանել։ Անցած տարվա վերջից սկսած ՀՀ-ից սկսել է մեծ քանակի մետաղի ջարդոն արտահանվել՝ մոտ 7000 տոննայի չափ: Հիմա կառավարությունը ցանկանում է այդ բացը փակել, այսինքն՝ մետաղի ջարդոնի արտահանումը պետական տուրքով հարկել, անկախ նրանից՝ այդ հայկական սերտիֆիկատը կա, թե չկա»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են այդ փոքր ընկերություններին, ովքեր զբաղվում են մետաղի ջարդոնի արտահանմամբ. «Իրենք վերջին շրջանում բողոքի ակցիաներ իրականացրեցին այս որոշման դեմ: Իրենք ասում են, որ այն, ինչ արտահանում են, թեթև մետաղական աղբ է, արագ կուտակվող. խոսքը վերաբերում է մեքենաների թափքերին, ներկերի բանկաներին և ասում են՝ իրենց հնարավորություն պետք է տրվի, որ իրենք դա առանց տուրքի արտահանեն, որովհետև ինչ-որ առումով բնապահպանական խնդիր են լուծում»։
Թունյանը հավելեց, որ հարցը երկար քննարկել են, լուծման որոշակի տարբերակի են հանգել, որ ոչ մետաղաձուլական ընկերությունները, ոչ էլ՝ փոքրիկ ընկերությունները:
Նիստին ներկա Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանլ էլ ասաց, որ եթե ոչինչ չփոխեն, վտանգված կլինի ջարդոնը օգտագործվող տեղական առնվազն 5 մեծ ձեռնարակությունների, նաև այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք ունեն հազարրը գերազանցող գրանցված աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին