«Ժողովուրդ». Արցախում իրականացված ստորագրահավաքի արդյունքները դեռ որոշիչ չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչպես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու:
Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, և այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում, ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է` պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ, որը դեմ արտահայտվեց Սահմանադրությունում այն դրույթի ավելացմանը, որը հնարավորություն կտա նաև ՀՀ քաղաքացիներին առաջադրվել որպես Արցախի նախագահի կամ պատգամավորի թեկնածու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա