Մինսկ-2019․ Օր 7-րդ
Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը հայ մարզիկները պայքարի մեջ են ըմբշամարտ, թիավարություն, սպորտային մարմնամարզություն և հեծանվասպորտ մարզաձևերից։
Ըմբշամարտում ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում ուժերը չափec Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևի հետ։ Նա գորգ դուրս եկավ Երևանի ժամանակով 12:00-ին։
Թիավարությունում՝ բայդարկա 5000 մետր մրցաձևի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Ալավերդյանը։ Նա կմեկնարկի Երևանի ժամանակով 17։30-ին։
Սպորտային մարմնամարզությունում պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Բազմամարտի որակավորման փուլը սկսվել է Երևանի ժամանակով 14։00-ին։
Հեծանվասպորտում Հայաստանը կներկայացնի Էդգար Ստեփանյանը։ Նա կմեկնարկի Երևանի ժամանակով 21։15-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան