Պետությունը պետք է կարողանա հստակ բացատրություն տալ. Բաբկեն Պիպոյան
«Մենք ունենք լաբորատորիաների նկատմամբ տոտալ անվստահություն»,,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա հայտնեց, որ քննարկման անհրաժեշտություն է առաջացրել այն հանգամանքը, որ կայքերից մեկը երկու տարբեր լաբորատորիաներ է ուղարկել թթվասերներ, որոնցից մեկում հետազոտության ընթացքում անցկացրած փորձաքննության ժամանակ բուսական յուղ էր հայտնաբերել հայաստանյան 3 խոշոր արտադրողների՝ ապրանքանիշերի թթվասերների մեջ, մյուս լաբորատորիայում՝ ոչ։
Դիմելով քննարկմանը ներկա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ Թունյանը հարցրեց, թե լաբորատորիաների նկատմամբ հսկողություն կա՞։
«ՀՀ-ում չկա ռեֆերենս լաբորատորիա, որը տալիս է վերջնական պատասխան: Այլ լեզվով ասած՝ դա լաբորատոր ոլորտի սահմանադրական դատարանն է, չունենք այդ լաբորատորիան: Հատուկ ժամանակին գրել ենք օրենք, մոտարկել ենք այդ օրենքը, փորձել ենք իրականացնել նույն մոտեցումը, բայց կառավարությունից հետ է եկել, չգիտենք՝ բյուրոկրատական ինչ-ինչ պատճառներով։ Դա խնդիր է, բայց ՀՀ-ում եղած այդ երկու լաբորատորիաներից որևէ մեկը չեն կարող կասկած առաջացնել, որովհետև երկուսն էլ հավատարմագրված են և տեղական, և միջազգային կարգով։ Մենք մտածում ենք, որ այստեղ ամենայն հավանականությամբ սխալ նմուշառման մեջ է։ Ասել ենք, ասում ենք ու շարունակում ենք ասել, կամայական լրագրողներ, ՀԿ-ներ, երբ գնում ենք նման միջոցառումներ իրականացնելու, խնդրում ենք մեզ հետ համագործակցել՝ նմուշները ճիշտ անելու ու լաբորատորիա տեղափոխելու համար։ Ըստ իս՝ միտում ունի տվյալ լրատվականի դիտողականությունը, քլիքների քանակը բարձրացնելու համար»,- ասաց նա։
Նյութի հեղինակ լրագրողն լրագրողն էլ արձագանքեց, որ փորձանմուշները ներկայացրել է անձամբ, դրանք նույնն են եղել, որը փաստող տեսանյութն էլ կա։
Քննարկմանը ներկա էր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով ասաց. «ՀՀ-ում կամայական քաղաքացի, կամայական լրագրող, կամայական վերահսկող, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի խանութից ապրանք գնել և լաբորատորիա տանել։ Այո, միշտ չէ, որ իր ձեռքի տակ ունեցած նյութը հիմք է. կարող է՝ տեղափոխվելու ժամանակ է վատ եղել։ Խնդիրը նրանում է, որ պետությունը պետք է կարողանա հստակ բացատրություն տալ, թե ոնց է լինում, որ նույն ապրանքի հետ կապված հարցին երկու տաբեր պատասխան է տալիս: Բա ինչո՞ւ է հավատարմագրվել այդ լաբորատորիան»։
Հարակից հրապարակումներ`
- Թթվասերի ևս չորս տեսակում հայտնաբերվել է բուսական յուղ
- Հինգ ընկերությունների արտադրած թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ