Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի ձերբակալված վարորդն ազատ է արձակվել
Հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդմամբ, սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և վերոնշյալ գործի առնչությամբ հանդես կգա հավելյալ հայտարարություններով։
Ավելի վաղ «Գրուզիա օնլայն»-ը գրել էր, որ Վրաստանի ոստիկանության ու Ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգ» անցակետում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի 1977 թ. ծնված Ա. Խ.-ին։ Նա կասկածվում է թմրամիջոցի ապօրինի տեղափոխման համար։ Եթե մեղքը ապացուցվի, նրան սպառնում է 6-9 տարվա ազատազրկում։
Աղբյուրը մանրամասնում է, որ հունիսի 25-ին մաքսային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ավտոբուս, որը ուղևորվում էր Հայաստան։ Ավտոբուսի մեջ եղած հովերբորդում հայտնաբերել են մոտ 500 գրամ թմրանյութ, ենթադրվում է հերոին։ Իրականացվում է քննություն։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնել էին, որ հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը, ինչի պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները ժամեր շարունակ մնացել էին անցակետում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը
- Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն տեղափոխվում են Հայաստան
- Հայաստան եկող ավտոբուսի ուղևորները դեռևս գտնվում են Վերին Լարսի անցակետում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին