Beeline-ի հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին
Beeline-ում տեղի է ունեցել հերթական «Հաճախորդի օրը», որն այս անգամ նվիրված է եղել ընկերության սեզոնային ռոումինգ առաջարկին և այն բաժանորդներին, ովքեր մոտ ժամանակներս պատրաստվում են մեկնել հանգստի կամ գործուղման։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի և սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները։ Ընկերությունը բաժանորդների համար պատրաստել է նվերներ, որոնք օգտակար և հարմարավետ կլինեն ճանապարհորդության և գործուղման ընթացքում։
«Ամառային արձակուրդների շրջանն լիարժեք սկսվել է և մենք արդեն ուրախացրել ենք մեր բաժանորդներին մեր յուրահատուկ առաջարկով՝ օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Այսօր, մեր հաճախորդներին գրասենյակներում սպասվում է ևս մեկ անակնկալ․ հնարավորություն շփվել մեր ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, խոսել առաջարկների մասին և ստանալ նվերներ, որոնք օգտակար կլինեն ճանապարհորդելիս», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Աղբյուրը հիշեցնում է, որ մինչև 2019թ-ի սեպտեմբերի 20-ը, գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում և այլ երկրներում։
Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաև Ուկրաինայում Kievstar և Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել և ընդունել ընդամենը 29,99 դրամով: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
- Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար
- Beeline-ն երկարացրել է ինտերնետի մնացորդը հաջորդ ամսվան փոխանցելու ակցիան
- Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մեկնարկել են թվային գրագիտության դասընթացները
- Beeline-ը 033 կոդով հեռախոսահամար կնվիրի Samsung սմարթֆոններ գնողներին
- Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան