Կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման վերաբերյալ
Բացվել է «Բանակ-2019» հինգերերոդ ռազմատեխնիկական ֆորումը, որն անցկացվում է Մերձմոսկովյան շրջանի Պատրիոտ այգում, Կուբինկա օդանավակայանում և Ալաբինո զորավարժարանում: Մասնակցում է շուրջ 1300 ձեռնարկություն և ավելի քան 100 պատվիրակություն ամբողջ աշխարհից:
armeniasputnik.am-ի հաղորդմամբ, ֆորումի գործարար ծրագիրը 170 միջոցառումից է բաղկացած, որոնք վերաբերում են պետության պաշտպանության ապահովման խնդիրներին, ռազմատեխնիկական և տնտեսական համագործակցության զարգացմանը: Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում են ռազմա-արդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարներ, գլխավորում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հունիսի 27-ին ֆորում կայցելի Վլադիմիր Պուտինը: Նա կդիտի ռազմական բնագավառի նորարար մշակումները և երկակի՝ ռազմական ու քաղաքացիական նշանակության հատուկ տեխնիկայի նմուշները: Ֆորումի աշխատանքի վերջին օրը հունիսի 30-նն է:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Армия 2019»-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան