Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ
Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) դուրս է եկել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ ՀԱՕԿ հաղորդմամբ, մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտել է թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթել։
Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։
Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։
Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։
Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակիչում։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում
- Մինսկ-2019․ Լիլիթ Պողոսյանը չհաղթահարեց խմբային փուլը
- Մինսկ-2019․ Բարեղամ Հարությունյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
- Մինսկ-2019․ Վալոդյա Ֆրանգուլյանը և Սարգիս Հովսեփյանը պարտվեցին մեկնարկում
- Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը հաղթել է երկրորդ խաղում
- Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ
- Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթել է թուրք բռնցքամարտիկին