Փաշինյան. Մեր երկրից անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, գոհ է արտահանման ցուցանիշներից։ Արձանագրեց՝ այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտը ընկալել ու մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները, սրանք նախանշաներ են։
«Բայց մեր տնտեսությունը պետք է կառուցվի այն տրամաբանությամբ, երկրաժամկետ ու միջնաժամկետ առումով, որ Հայաստանից հումքի կամ չմշակված արտադրանքի արտահանումըպետք է նվազագույնի հասցվի, վերացվի։ Տրամաբանությունը պետք է լինի այն, որ մեր երկրից անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա»,-ասաց նա։
Նրա խոսքով, երկրում պետք է ձևավորվեն վերամշակման ցիկլեր և պատրաստի արտադրանք պետք է արտահանվի։
«Նորանոր արտադրական ցիկլերի գոյացումը պետք է դառնա մեր երկրի տնտեսության հիմնական բնորոշիչը, դիմագիծը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում